|
Փոխարժեքներ
08 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 441.83 |
| RUB | ⚊ | ₽ 4.7262 |
| GBP | ⚊ | £ 501.4 |
| GEL | ⚊ | ₾ 141.43 |
Սիրիայի խորհրդարանական օրենսդրական 3-րդ շրջանի ընտրությունների Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կիրակի, 2020 թ. հուլիսի 19-ի գիշերը փակեց քվեարկության տուփերը։ Երկուշաբթի առավոտյան ժամը 7:00-ից մինչ երեկոյեան ժամը 19:00-ը, մի շարք նահանգների ընտրական որոշ տեղամասերում տեղի ունեցան կրկնակի ընտրություններ. այս մասին տեղեկացնում է Սիրիայի 《Գանձասար》պարբերականը։
Ըստ լրատվամիջոցի հայտնած տեղեկության՝ երեքշաբթի օրը՝ հուլիսի 21-ի առավոտյան, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարելու է ընտրությունների վերջնական արդյունքները։
Ըստ նախնական տվյալների՝ ընտրությունների արդյունքներով Սիրիայի խորհրդարանի մաս են կազմում նաև երեք հայ պատգամավորներ. Հալեպից Ժիրայր Րեիսյանը եւ իրավաբան Լյուսի Իսկենյանը, Դամասկոսից՝ դոկտ. Նորա Արիսյանը։