կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-06-06 12:15
Հասարակություն

Ընտրվել էր իմ ընկերոջ դուստրը, որ ավելի ցավոտ լինի. Թոքմաջյանը` սեքս-սկանդալի մասին

 Ընտրվել էր իմ ընկերոջ դուստրը, որ ավելի ցավոտ լինի. Թոքմաջյանը` սեքս-սկանդալի մասին

Պոլիտեխնիկում բուհի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Թոքմաջյանի մամլո ասուլիսը շարունակվում է: Հովհաննես Թոքմաջյանը, պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ էր ընտրվել հենց այն կինը, որի անունը նշված էր մեծ հնչեղություն գտած սեքս-սկանդալում, նշեց, որ հատուկ էր ընտրվել այդ կինը, որ ավելի ցավոտ լինի:

«Ընտրվել էր հատուկ այն կինը, որն իմ ընկերոջ դուստրն է, ընտրվել էր նա, ով չէր կարող ինձ հետ լինել, ընտրել էին նրան, որ ավելի ցավոտ լինի. մենք նրանց ընտանիքի հետ քավոր-սանիկ ենք: Նրա հայրն ինձ զանգեց և ասաց. «Ընկե\'ր, ես քեզ զանգել եմ, որ դու ինձ ապացուցելու բան չունես»,- ասաց Թոքմաջյանը` հավելելով. «Ամեն դեպքում ես իմ և խղճիս առաջ մաքուր եմ»: