|
Փոխարժեքներ
08 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.53 |
| EUR | ⚊ | € 424.73 |
| RUB | ⚊ | ₽ 5.0215 |
| GBP | ⚊ | £ 491.66 |
| GEL | ⚊ | ₾ 138.51 |
Պոլիտեխնիկի նախկին ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանի անվան հետ կապված սեքս-սկանդալի գործի քննությունը կասեցվել է: Այս մասին yerkir.am-ի հետ զրույցում հայտնեց բուհի նախկին տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների վարչության նախկին պետ Վլադիմիր Խոեցյանը:
Նա նշեց նաև, որ փորձաքննության համար իրենից վերցված` անձնական և գործնական համակարգիչներն արդեն հետ են վերադարձրելն: «Փորձաքննությունն ավարտվել է, մեր համակարգիչները հետ են վերադարձրել: Ինձ և մեր բաժնի աշխատակից Վահե Կիրակոսյանին այլևս չեն անհանգստացրել: Կարծում եմ` ամեն ինչ պարզ է դարձել»,- ասաց Խոեցյանը:
Հիշեցնենք, որ, բացի այդ, Խոեցյանը դիմել էր դատարան իրեն աշխատանքից անհիմն ազատելու վերաբերյալ հայցով` պահանջելով վերականգնել նույն պաշտոնում: Առաջին ատյանի դատարանում հայցը մերժվել էր, Խոեցյանը դիմել է Վերաքննիչ դատարան: