|
Փոխարժեքներ
28 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Օրեր առաջ կայքերից մեկում հրապարակվել էին իբր ՀՊՃՀ ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանի ֆեյսբուքյան նամակներից հատվածներ, որոնց համաձայն` նրա և բուհի վարչության պետերից մեկի` Ռուզաննա Հայրապետյանի միջև սեքսուալ կապ կա: Այս նամակներում անդրադարձ կա նաև ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին, որի հասցեին անվայել խոսքեր են ասվում:
Սակայն հրապարակումից որոշ ժամանկ անց ռեկտոր Հ. Թոքմաջյանը հայտարարեց, որ իր ֆեյսբուքյան էջը կոտրել են, և այդ նամակագրությունը սարքելու պահին ինքն օնլայն չի եղել: Նաեւ` որ նման արարքը կատարողին հայտնաբերելու համար դիմել է ոստիկանություն:
Քիչ առաջ Yerkir.am-ին ոստիկանության լրատվության վարչությունից հայտնեցին, որ այդ գործով դեռևս շարունակվում է հետաքննությունը, քրեական գործ չի հարուցվել: