|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Վրաստանում մի շարք քաղաքական, այդ թվում՝ պետական և ընդդիմադիր գործիչներ, ինչպես նաև լրագրող կանգնել են սեքս սկանդալի սպառնալիքի առաջ:
Ըստ civil.ge-ի՝ անհայտ անձինք մարտի 11-ին քաղաքական դեմքերի ու լրագրողի վերաբերյալ տեսանյութ են տեղադրել Youtube-ում՝ պահանջելով նրանցից` դադարեցնել իրենց մասնագիտական գործունեությունը մինչև մարտի 31-ը:
Վրաստանում ինտերնետ ծառայություն մատուցող երկու խոշոր` Silknet և Caucasus Online ընկերությունների մուտքը Youtube արգելափակվել է, որպեսզի կանխեն նոր տեսագրությունների ներբեռնումը:
Silknet-ը հայտնել է, որ դա զուտ «տեխնիկական խնդիր է եղել», մինչդեռ Caucasus Online-ը չի արձագանքել:
Ինտերնետը կրկին հասանելի է եղել երկուշաբթի ժամը 1:20-ին, երբ տեղադրված տեսանյութերն արդեն հեռացված են եղել Youtube-ից: