Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Պոլիտեխնիկ ինստիտուտի նախկին ռեկտոր, Երևանի ավագանու անդամ Հովհաննես Թոքմաջյանն արդեն 1 տարի է, ինչ Շուշիի տեխնոլոգիական համալսարանի ռեկտորի պաշտոնն է ստանձնել: Yerkir.am-ի հետ զրույցում նա նշեց, որ բուհն արդեն երկու տարեկան է, այն կայացման ճանապարհին է:
«Ինչպես Կալիֆորնիայի տեխնոլոգիական համալսարան կա, այնպես էլ պիտի Շուշիինը լինի: Պետք է հատկապես զարգացնենք այն ուղղությունները, որոնք Հայաստանում արդեն ճանապարհ են անցել, օրինակ՝ գյուղատնտեսական մասնագիտական ուղղությունները, ագրոբիզնեսը: Բուհն ունի իր հանրակացարանն ու լաբորատորիան: Այս պահին բուհի ուսանողների թիվը 1000-ից ավելի է, բայց կարծում եմ` առաջիկայում 6000-ի կհասցնեմ այդ թիվը: Բուհի զարգացումը կախված է նրանից, թե ինչպիսի լաբորատորիա կունենանք»,- ասաց Թոքմաջյանը:
Հարցին` նաև Երևանի ավագանու անդամ է, դա չի՞ խանգարի համատեղել այդ երկու պաշտոնները, նա պատասխանեց. «Ոչ: Ղարաբաղն ինձ համար միշտ ելակետային է եղել, և իմ կարծիքով` մեր հիմնական խնդիրը, Հայաստանի ապագայի հետ կապված, հենց Ղարաբաղի հարցը լուծելն է. կունենանք ուժեղ, անվտանգ Ղարաբաղ, կունենանք նաև ուժեղ Հայաստան: Սա ինձ համար աքսիոմ է»:
Թոքմաջյանը նշեց նաև, որ բավական բան է արել Հայաստանի երկու բուհերի` պոլիտեխնիկի և ագրարայինի համար, և հիմա ուզում է Ղարաբաղի համար ավելին անել: «Ճիշտ է, պայմաններն ավելի բարդ են, բայց ղարաբաղցիները տաղանդավոր ժողովուրդ են, և կարծում եմ` շատ արագ բուհը կկայանա: Բացի այդ` ունեմ ուսանողներ, որոնցով կարելի է հպարտանալ. տղաները, ովքեր սահմանին կռվել են ապրիլյան պատերազմին, արդեն դասի են գալիս»,- ասաց նա: