|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Կալիֆոռնիայի նախկին նահանգապետ, 67-ամյա աշխարհահռչակ դերասան Առնոլդ Շվարցենեգերը հայտարարել է, որ նախագահի պաշտոնում ինքն ավելի լավ կաշխատեր, քան Օբաման: Այդ մասին տեղեկացնում է The Daily Mail-ը:
«Ես տեղերով ոչ ոքի հետ չէի փոխվի, բայց բոլորն էլ գիտեն, որ եթե ես Ամերիկայում ծնված լինեի, նախագահական ընտրություններում կառաջադրեի իմ թեկնածությունը: Վստահեցնում եմ՝ ես այդ աշխատանքն ավելի լավ կկատարեի, քան նրանք: Այդուհանդերձ, այդ աշխատանքն ազատ չէ, և ես չեմ բողոքում, ամեն ինչին իմ կյանքում ես հասել եմ հենց Ամերիկայի շնորհիվ»,- ասել է նա:
Նշենք, որ Շվարցենեգերը ավստրիացի է: