Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ աշխատանքն ընթանում է «ոչ այնքան հարթ», սակայն Ադրբեջանը նպատակադրված է Երեւանի հետ հարաբերությունների կարգավորմանը։ Ղազախստան կատարած պաշտոնական այցի շրջանակներում լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, հայտնում է «Սպուտնիկը»՝ հղում անելով «Ինտերֆաքսին»։
«Ես տեղեկացրեցի իմ գործընկերոջը [Ղազախստանի նախագահ Տոկաեւին] [Հայաստանի հետ] բանակցային գործընթացի ներկայիս կարգավիճակի մասին։ Մենք տրամադրված ենք հարաբերությունների կարգավորմանը եւ ղարաբաղյան երկրորդ պատերազմի ավարտին։ Հենց Ադրբեջանն է առաջարկել սկսել աշխատանքը խաղաղության պայմանագրի ուղղությամբ, որը գործնականում արդեն սկսվել է, բայց այնքան էլ հարթ չի ընթանում, որքան մենք կցանկանայինք»,- ասել է Ադրբեջանի ղեկավարը։
Ալիեւը հավելել է, որ դրան այլընտրանք չկա, եւ «հարեւանների միջեւ հարաբերությունները պետք է նորմալ լինեն»։ Նա հավելել է, որ Ադրբեջանը «նայում է ապագային» եւ կարծում է, որ հնարավորություն կա հասնելու խաղաղ պայմանագրի, որը կթերթի «երկարամյա թշնամության էջը»։
Խաղաղության պայմանագիրը, նրա խոսքով, պետք է կնքվի միջազգային իրավունքի բոլոր հիմնարար նորմերի ու սկզբունքների, ՄԱԿ-ի կանոնադրության համաձայն՝ «ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, սահմանների անխախտելիության հիման վրա»։