|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Ավստրիական ծագմաե ամերիկացի մարզիկ, կինոդերասան, Կալիֆոռնիայի նախկին նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերը Վատիկանում հանդիպել է Հռոմի Ֆրանցիսկոս պապի հետ:
The Washington Post-ի հաղորդմամբ՝ Հռոմի պապի հետ իր հանդիպումից լուսանկար համացանցի իր էջում տեղադրած Շվարցենեգերը հիացմունքով է արտահայտվել Ֆրանցիսկոս պապի մասին:
«Ինձ համար պատիվ էր հանդիպել Նորին սրբության հետ: Ես նրա մեծագույն երկրպագուն եմ: Նա իսկական առաջնորդ է եկեղեցու համար և ուղղորդող Աստծո արարածներին»,- գրել է նա իր Twitter-յան էջում:
Հանդիպման ընթացքում Շվարցենեգերն ու Հռոմի պապը քննարկել են շրջակա միջավայրին վերաբերող մի շարք հարցեր: Հայտնի դերասանը ցանկություն է հայտնել աշխատել միասին մաքուր էներգիայի ապագայի համար: