|
Փոխարժեքներ
28 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
ԱՄՆ խոշոր քաղաքների իշխանություններն ուժեղացնում են անվտանգության միջոցառումները Բոստոնի պայթյուններից հետո. հայտնում է Associated Press-ը:
Նյու Յորքի քաղաքապետ Մայքլ Բլումբերը վստահեցրել է, որ ահաբեկիչների հարձակման դեպքում ոստիկանությունը կկարողանա արդյունավետ պաշտպանել բնակիչներին:
Ավելի վաղ տեղեկացվել էր, որ անվտանգության լրացուցիչ միջոցառումներ են իրականացվել Սպիտակ տան շրջակայքում:
Բոստոնի իրադարձությունները տագնապ են առաջացրել նաեւ Մեծ Բրիտանիայում, որտեղ պատրաստվում են Մարգարետ Թետչերի հուղարկավորությանը: Լոնդոնի իշխնաությունները պատրաստ են վաղը անցակցվելիք այդ միջոցառման անվտանգությունն ավելի ուժեղացնել: