|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Էշթոն Քարթերը դատապարտել է դեկտեմբերի 10-ի երեկոյան Ստամբուլում տեղի ունեցած պայթյունները: Ըստ թուրքական Yenisafak թերթի` նա գրավոր հայտարարություն է արել, որում, մասնավորապես, նշվում է, որ այդ ահաբեկչական հարձակումը միայն ավելի է ամրապնդելու ԱՄՆ-ի և նրա դաշնակից Թուրքիայի համերաշխությունը նման երևույթների դեմ պայքարում:
Ըստ Ermenihaber-ի՝ Քարթերը նաև շեշտել է, որ ԱՄՆ-ը Թուրքիայի հետ թե' ՆԱՏՕ-ի շրջանակներում, թե' «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության դեմ գործող դաշնակցային ուժերի կազմում շարունակելու է սերտ աշխատանքները:
Թուրքական աղբյուրը հիշեցնում է, որ ավելի վաղ Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Նեդ Փրայսը ևս խստորեն դատապարտել էր Ստամբուլի Բեշիքթաշում գտնվող Vodafone Arena մարզադաշտի հարակից տարածքում իրականացված պայթյունները: