| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.12 | 
| RUB | ⚊ | ₽ 4.738 | 
| GBP | ⚊ | £ 500.15 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            «Ժողովուրդ»-ը դեռ 2012թ գրել էր, որ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն իր մոտ աշխատանքի է ընդունել բարեկամ-հարազատներին եւ նրանց միջոցով շահավետ կառավարում է իրեն վստահված գերատեսչությունը: Մասնավորապես, մեզ հայտնի դարձավ, որ Արտեմ Ասատրյանն իր աներոջը` Լեւոն Պետրոսյանին «տեղավորել» է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հետազոտությունների ազգային ինստիտուտում` աշխատանքի եւ զբաղվածության բաժնի պետի պաշտոնում: Նշված նախարարության աշխատակիցների խոսքով՝ բոլոր ՊՈԱԿ-ների ստուգումներն անպայման հանձնարարվում է նախարարի աներոջը:
Երկու օր է՝ «Ժողովուրդ»-ը փորձում է այս հարցի հետ կապված պարզաբանում ստանալ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության լրատվական բաժնից, սակայն ապարդյուն: Իսկ այն հանգամանքը, որ նախարարներն իրենց վստահված գերատեսչություններին որպես մասնավոր ընկերության են վերաբերվում, նորություն չէ, բայց պարզվում է՝ այս նախարարությունն ընտանեկան կապալի է վերածվել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում