|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Հունիսի 1-ին՝ ժամը 16:50-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, դատապարտյալ Վ. Ռ.-ի անվամբ քաղաքացի Ն. Մ.-ի կողմից բերված սառնարանի միջից հայտաբերել և առգրավել են 7 բջջային հեռախոսներ՝ իրենց լիցքավորիչներով:
Լիցքավորիչներից մեկի միջից զննությամբ հայտնաբերվել է ընդհանուրը՝ 3,2 գրամ քաշով պոլիէթիլենային տոպրակով փոքր չափի երեք գունդ՝ սպիտակ գույնի բյուրեղանման զանգվածով:
Հայտնաբերված զանգվածն ուղարկվել է փորձաքննության:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: