|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Սույն թվականի հունվարի 15-ին՝ ժամը 09:20-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, զննության են ենթարկել նույն հիմնարկի մի շարք ծառայողների: ՔԿԾ-ից հայտնում են, որ Իրականացվող գործողությունների ընթացքում զննության ենթակա ծառայողներից մեկը փորձել է արգելված առարկաներ աննկատ թաքցնել պահարանում, սակայն նրան չի հաջողվել ավարտին հասցնել գործողությունը, և նրա մոտ առկա առարկաներն առգրավվել են:
Զննությամբ պարզվել է, որ վերոնշյալ ծառայողը փորձել է թաքցնել 3 բջջային հեռախոս և փաթեթ, որում առկա են եղել մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, տարբեր ձևով փաթեթավորված, ընդհանուր 56 գրամ քաշով դեղնականաչավուն, առանձնացված զանգվածներ: Ծառայողը բանավոր հայտարարել է, որ հայտնաբերվածները գումարի դիմաց պետք է փոխանցեր դատապարտյալներից մեկին:
Դեպքի առթիվ նախապատրաստված նյութերը փոխանցվել են Հակակոռուպցիոն կոմիտե, առերևույթ հանցագործություն կատարած անձը ձերբակալվել է, իրականացվում է նախաքննություն։