|
Փոխարժեքներ
16 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.44 |
| EUR | ⚊ | € 396.7 |
| RUB | ⚊ | ₽ 4.3693 |
| GBP | ⚊ | £ 475.35 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
Սեպտեմբերի 20-ից 30-ն ընկած ժամանակահատվածում քրեակատարողական հիմնարկներում իրականացված, ինչպես նաև ազատազրկված անձանց կարճատև տեսակցության եկած քաղաքացիների խուզարկությունների արդյունքում ՀՀ ԱՆ «Արմավիր», «Գորիս», «Նուբարաշեն», «Արթիկ», «Սևան» և «Հրազդան» քրեակատարողական հիմնարկներում ընդհանուր առմամբ հայտնաբերվել են մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, 0.4 գր դեղնականաչավուն զանգված, 29 բջջային հեռախոս, բջջային հեռախոսի 4 լիցքավորման սարք, 3 ականջակալ, 4 wi-fi սարք, ինքնաթոր ոգելից խմիչք պատրաստելու ինքնաշեն 1 սարք, ինքնաշեն նարդի՝ խաղաքարերով և զառերով, 5 կտրող-ծակող գործիք: Այս մասին Yerkir.am-ին հայտնեցին ՀՀ ԱՆ լրատվական ծառայությունից։
Վերոհիշյալ փաստերի առթիվ նախապատրաստվում են նյութեր: Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն: