կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-04-27 14:41
Հասարակություն

Քրեակատարողական հիմնարկներում խուզարկությունների արդյունքում մեծ թվով արգելված իրեր են հայտնաբերվել

Քրեակատարողական հիմնարկներում խուզարկությունների արդյունքում մեծ թվով արգելված իրեր են հայտնաբերվել

ժամանակահատվածում ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ Արտյոմ Մխոյանի հրամանով ապրիլի 26-ին՝ ժամը 08:30-ից մինչև 12:00-ն ընկած ՀՀ ԱՆ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի մասնաշենքերում և խցերում ծառայության պետի հանձնարարությամբ ձևավորված օպերատիվ խմբերն իրականացրին չնախատեսված խուզարկությունորի արդյունքում հայտնաբերվեցին արգելված իր հանդիսացող 11 հատ բջջային հեռախոս, 2 wi-fi սարք, 5 USB լարլիցքավորման 14 սարք, 6 ականջակալ, 3 մարտկոց, 22 հատ խաղաքարտ, 14 զառինքնաշեն եղանակով պատրաստված կտրող-ծակող 21 առարկա, 11 հատ չօգտագործված մեկանգամյա օգտագործման ներարկիչ, 10  բաժանորդային քարտ և պարաններով ամրացված 12 պարկորի միջոցով դատապարտյալները կատարում են փոխանցումներ:

ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից հայտնեցին, որ նույն օրը՝ ժամը 11:00-ի սահմաններումչնախատեսված խուզարկություններ իրականացվեցին նաև ՀՀ ԱՆ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի բնակելի գոտումհարակից տարածքներումզբոսահրապարակում և կոմունալ-կենցաղային տարածքներում:

 Խուզարկության արդյունքում հայտնաբերվեցին ինքնաշեն էլեկտրատաքացուցիչ, 1 խոհանոցային դանակ և խոհանոցային դանակի շեղբ, 4 պատառաքաղմետաղյա ձող, 1 փոքր մկրատ, 2 բջջային հեռախոս, 3 հատ մարտկոցձևափոխված 1 Smart ժամացույց:

Ապրիլի 26-ին՝ ժամը 12:40-ի սահմաններումնախատեսված խուզարկություն են իրականացրել ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկումորի խցերից մեկում՝ պահարանի տակ նախապես պատրաստված թաքստոցիցհայտնաբերվել է 1 բջջային հեռախոս՝ բաժանորդային քարտով: