կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-05-26 12:11
Իրավական

Ճոյտի եղբայրը 65 տոկոս այրվածք է ստացել, որդու վիճակն էլ է ծայրահեղ ծանր

Ճոյտի եղբայրը 65 տոկոս այրվածք է ստացել, որդու վիճակն էլ է ծայրահեղ ծանր

Արդեն հայտնել ենք, որ այսօր առավոտյան պայթյուն է տեղի ունեցել ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանին (Ճոյտ) պատկանող գազալցակայանում, ինչի հետեւանքով վիրավորվել են Հակոբյանի եղբայրը, որդին և գազալցակայանի աշխատակիցը: Դեպքից հետո տուժածները տեղափոխվել են Վաղարշապատի հիվանդանոց, ապա՝ Երևան: Տուժածները տարբեր աստիճանի  այրվածքներ են ստացել և այժմ գտնվում են «Արմենիա» բժշկական կենտրոնի այրվածքաբանական բաժանմունքում:

 

Կենտրոնի տնօրեն Նորայր Դավիդյանը yerkir.am-ի հետ զրույցում հայտնեց, որ երեք տուժածներն էլ գտնվում են վերակենդանացման բաժանմունքում: Հակոբ հակոբյանի եղբայրը՝ 50-ամյա Արմեն Հակոբյանը, 65 տոկոս այրվածք է ստացել, իսկ Հակոբ Հակոբյանի որդին՝ 29-ամյա Արմեն Հակոբյանը, 25 տոկոս: Երկուսի վիճակն էլ գնահատվում է ծայրահեղ ծանր` ստացել են նաև շնչուղիների այրվածքներ: Իսկ գազալցակայանի աշխատակից Արթուր Գասպարյանը թեթև այրվածնքներ է ստացել դեմքի և դաստակների շրջանում:

 

Դավիդյանի խոսքով՝ տուժածներն այժմ շոկային թերապիայի են ենթարկվում:

 

Նշենք, որ նախորդ տարի ֆինանսների նախարարությունը հարկային խախտումներ էր հայտնաբերել նաև այս գազալցակայանում, ինչի հիման վրա էլ մեղադրանք էր առաջադրվել Հակոբ Հակոբյանին, եւ նա կալանավորվել էր:

 

Կատարվածը դժբախտ պատահա՞ր է, թե՞ դիտավորություն՝ կպարզի քննությունը: