|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.48 |
| EUR | ⚊ | € 440.95 |
| RUB | ⚊ | ₽ 4.9443 |
| GBP | ⚊ | £ 507.31 |
| GEL | ⚊ | ₾ 139.08 |
Երևան-Սևան ճանապարհի գազալցակայանի պայթյունի հետևանքով տուժած 44-ամյա Կարապետ Սիմոնյանը մահացել է: Այս մասին այսօր՝ հունիսի 13-ին, Yerkir.am-ին հայտնեցին Առողջապահության նախարարությունից:
«Տուժածներից մեկը՝ Գևորգ Չերքեզյանը, դեռ վերակենդանացման բաժանմունքում է գտնվում. նրա վիճակը գնահատվում է ծանր: Մյուս չորս տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար»,-հայտնեցին նախարարությունից:
Հիշեցնենք, որ հունիսի 6-ին, ժամը 23:14-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ գազալցակայանում, տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ։ Պայթյունից տուժած 7 անձ տեղափոխվել էր Երևանի Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոն: Տուժածներից երկուսը գտնվում էին վերակենդանացման բաժանմունքում, նրանց վիճակը գնահատվում էր ծայրահեղ ծանր: