Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մեկ ամիս առաջ yerkir.am-ը գրել էր լիցենզիա չունեցող «Ռոսս Գրուպ» վարկային կազմակերպության գործունեության մասին. այն առաջարկում էր հաճախորդների փոխարեն մարել նրանց վարկերը, եթե նրանք իրեն վճարեն գործող վարկի 20 կամ 25 տոկոսը: Մեր հրապարակումից հետո ՀՀ Կենտրոնական բանկը հայտարարարություն էր տարածել, թե ուսումնասիրել է կազմակերպության կողմից հաճախորդներին առաջարկվող պայմանագիրը:
ԿԲ-ն «հայտնագործեց», որ կան զեղծարարության տարրեր, և դրանցից օգտվելը կարող է հանգեցնել քաղաքացիների ֆինանսական միջոցների կորստի, անձնական տվյալների ոչ իրավաչափ փոխանցման, ինչպես նաև իրավունքները արդյունավետ պաշտպանելու բարդության: Կենտրոնական բանկը ընդամենը բավարարվեց` քաղաքացիներին հորդորելով, որ զերծ մնան նշված կազմակերպության հետ համագործակցելուց: ԿԲ-ի հայտարարությանը հաջորդած մեր հրապարակումից հետո միայն ՀՀ գլխավոր դատախազությունն «արթնացավ» և ուսումնասիրեց ընկերության վերաբերյալ ԿԲ-ի նախազգուշացումն ու մեր հրապարակումները:
Ի վերջո, «Ռոսս Գրուպ» ՓԲԸ-ի գործունեության վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազության նախաքննության և հետաքննության օրինականության նկատմամբ հսկողության վարչության կողմից հրապարակումներն ուղարկվել են ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն՝ ՀՀ ԿԲ-ի հայտարարությունում և ԶԼՄ-ների հրապարակումներում նշված հանգամանքները ստուգելու և նյութեր նախապատրաստելու նպատակով:
Yerkir.am-ը ՀՀ ոստիկանությունից տեղեկացավ, որ նշված հանգամանքները դեռևս ուսումնասիրվում են: Ի դեպ, այսօր վարկային ընկերության գրասենյակի մոտով անցնելիս պարզեցինք, որ գրասենյակը փակ է, շենքի վրա գրված է` «Տրվում է վարձով», իսկ ընկերությանն հեռախոսահամարներն անջատված են: Փաստորեն, վարկային կազմակերպությունը կա\'մ ձանձրացել է Հայաստանի բնակիչների «վարկերը փակելուց», կա\'մ էլ իր առաքելությունը Հայաստանում համարել է ավարտված: Կամ` իրավապահներն են ինչ-որ ազդեցություն ունեցել և ընկերությանը հասկացրել ջրից չոր դուրս գալու տարբերակը:
Ինչևէ, հուսանք ընկերության կարճատև գործունեության ընթացքում քաղաքացիներ չեն տուժել, հակառակ դեպքում` Կենտրոնական բանկն ու իրավապահները ստիպված կլինեն փաստի առջև կանգնել: