Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Հրապարակը» գրում է.
«Հակառակ տարածված լուրերին, թե «Ազգ» օրաթերթը փակվել է, գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանը պարզաբանեց, որ ոչ թե փակվել է, այլ ժամանակավորապես չի տպագրվում. «Տպարանին մեծ պարտքեր ունենք, այդ իսկ պատճառով լույս չենք տեսնում: Հունվարի 21-ի օրվա երկրորդ կեսին պարզ կլինի՝ թերթը շարունակելո՞ւ է տպագրվել, թե՞ ոչ։ Հույս ունենք, որ մինչ այդ տպարանի պարտքը մարած կլինենք»։
Հիշեցնենք, որ «Ազգի» սեփականատերերի թվում է Ռուսաստանի հայերի միության նախագահ, մեծահարուստ Արա Աբրահամյանը, ով, փաստորեն, այժմ դադարեցրել է թերթին օժանդակությունը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։