կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-05-27 20:50
Առանց Կատեգորիա

Հայաստանում և Արցախում սպասում են պատերազմի՞

Հայաստանում և Արցախում սպասում են պատերազմի՞

ՌԴ իր գործընկերոջ՝ Սերգեյ Լավրովի հետ հանդիպումից հետո Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հայտարարեց, թե Մոսկվան հստակ քայլեր է ձեռնարկում ԼՂ հակամարտությունը «տեղից շարժելու» համար: Թե ինչի վրա էր հիմնված այդ համոզմունքը, Մամեդյարովը չբացահայտեց: Փոխարենը Եվրասիական տնտեսական միությանն Ադրբեջանի անդամակցության հնարավորության մասին հարցին պատասխանելիս արեց մի ուշագրավ և կարելի է  ասել՝ շրջադարձային հայտարություն. «ԵթեՀայաստանըդուրսբերիիրզորքերը, եթեբացվենսահմանները, եթեկարգավորվիիրավիճակը, եթեՀայաստանիեւԱդրբեջանիմիջեւտնտեսականբաղադրիչլինի, ովգիտի, թեինչկարողէկատարվելվաղը։Ինչպես ասում են՝ երբեքմի՛ասաերբեք»:

 

 Դրանով նա հաստատեց, որ իր մոսկովյան այցի հիմնական նպատակներից մեկը ԼՂ-ն իրեն հանձնելուց հետո /դիմաց/ ԵՏՄ-ին Ադրբեջանի անդամակցության հնարավորության քննարկումն է:

 

Ընդամենը մեկ տարի առաջ Բաքուն կտրականապես մերժում էր որևէ պայմանով, անգամ ԼՂ-ն ստանալու գնով, ԵՏՄ-ին իր միանալու հնարավորությունը: 2014թ. ամռանը Սերգեյ Լավրովի Ադրբեջան կատարած այցից հետո Ադրբեջանիէկոնոմիկայիեւարդյունաբերությաննախարար ՇահինՄուստաֆաևըհայտարարեց,թե Ադրբեջանըչիպլանավորումմտնելորեւէմիությանմեջ`ներառյալ թե ԵՏՄ-ն և թե ԵՄ-ն: Նույն միտքը կրկնեցԱդրբեջանինախագահիաշխատակազմիղեկավարիտեղակալՆովրուզՄամեդովը, իսկ դեկտեմբերին՝ անձամբ Մամեդյարովը:

 

Մոսկվայում վերջինիս արած հայտարարությունը վկայում է, որ այս հարցում Բաքվի դիրքորոշումը եթե նույնիսկ չի փոխվել, ապա զգալիորեն երերացել է, որը, բնականաբար Ադրբեջանին յուրային կամ եվրասիական դարձնելու հույսեր է վերարթնացնում այդ նպատակից երբեք չհրաժարված և այդ առաջարկը նախորդ երկու տարիներին մի քանի անգամ Բաքվին արած Մոսկվայում՝ ինչը հղի լինելով տարածաշրջանային և գլոբալ աշխարհաքաղաքական առումով լուրջ հետևանքներով՝ օրինաչափորեն նյարդայնացրել է թե Երևանին և թե Արևմուտքին:

 Մամեդյարովի մոսկովյան այցից անմիջապես հետո, ՌԴ մեկնեց ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը: Ըստ պաշտոնական տեղեկատվության՝ նա մեկնել է ԼՂ հիմնահարցին առնչվող ակտուալ հարցեր քննարկելու: Ակնհայտ է, որ ՄԽ-մյուս համանախագահող երկրների անուղղակի «հանձնարարությամբ»Կասպրշիկը Մոսկվա է գնացել՝ հասկանալու, թե ինչպես է արտահայտվելու ԼՂ հիմնահարցը «տեղից շարժելու» ՌԴ ցանկությունը և ինչ պայմանավորվածությունների են հանգել այդ հարցում Մոսկվան և Բաքուն: Այս հապճեպ ռեակցիան մատնում է ԱՄՆ-ի ու ԵՄ-ի մտավախությունը, որ Ռուսաստանն ու Ադրբեջանն իրենց թիկունքում ինչ-որ բան են պլանավորում, որը կարող է պայթել արդեն հունիսին Բաքվում կայանալիք Եվրոպական խաղերից անմիջապես հետո:

 

Վաշինգտոնի, Բրյուսելի և Երևանի համար հասկանալի է ԵՏՄ մտնելու հարցում Ադրբեջանին դիրքորոշման փոփոխության պատճառը: Նախ՝ երկրում իր կատարյալ դիկտատուրան հաստատելուն ուղղված քայլերը Արևմուտքի սուր հակազդեցության պատճառով Ալիևը վերջնական հանգրվանին կարող է հասցնել բացառապես ռուս-բելառուս-ղազախական եռյակի ավտորիտար ռեժիմների դաշինքին ապավինելու գնով, որոնց կողքին նրա ներկայությունն ավելի ներդաշնակ կլիներ: Երկրորդ՝ ձախողեց ԼՂ հիմնահարցում էներգետիկ իր ռեսուրսներով Արևմուտքին «գնելու» քաղաքականությունը: Դրա վեջակետը դրվեց Ռիգայում Արևելյան գործընկերության գագաթաժողովի հռչակագիրն ստորագրելիս, երբ տապալվեց ԼՂ հիմնահարցին վերաբերող մասում, որպես այդ խնդրի կարգավորման հիմք հանդիսացող միջազգային իրավունքի սկզբունք, ՄԱԿ-ի ԱԽ-ի 4 բանաձևերն անցկացնելուն ուղղված «տրյուկը»: Բաքուն այդ պահին, թերևս, հասկացավ, որ նրան մի կողմից թույլ չեն տալու դուրս պրծնել Մինսկի գործընթացի շրջանակից և ԼՂ հիմնահարցը դարձնել բացառապես տարածքային խնդիր, իսկ մյուս կողմից՝ չեն արդարացնելու ռազմական ճանապարհով հարցի լուծումը: Այս ցայտնոտային վիճակում միակ փրկությունը, ըստ էության, ԼՂ հարցում ստատուս քվոն իր օգտին փոխել շտապող Բաքուն կարող էր կապել միայն Ռուսաստանից օգնություն ակնկալելու հետ՝ նրա հետ մտնելով փոխշահավետ գործարքի մեջ: Գործարք, որ կարող է տեղի ունենալ շփման գծում իրավիճակի այն աստիճան լարման շնորհիվ, որ միակ տարբերակը դառնա Ռուսաստանի կողմից խաղաղապահ ուժերի տեղակայումը, ինչը Մոսկվան կարող է անել Հայաստանի անվտանգության երաշխավորի դիմակի ներքո՝ դրան ուղղված երկկողմ իրավապայմանագրային հիմքի վրա: Եթե այս սխեման աշխատի, մի կողմից մեկ-երկու շրջաններ կհանձնվեն Ադրբեջանին՝ Ալիևի համար ապահովելով հաղթողի դափնեպսակը, մյուս կողմից Ռուսաստանը կսեփականացնի Հարավային Կովկասը: ԼՂ-ի խնդիրը տևական ժամանակով կսառեցվի՝ հանգեցնելով Արցախի հայաթափմանը:

 

Հենց այս հեռանկարն է թերևս պատճառը, որ պաշտոնական Երևանը վերջին օրերին փոխել է տոնայնությունը՝ տուրք տալով իրեն ոչ հատուկ ռազմական հռետորաբանության: Մամեդյարովի մոսկովյան այցի նախօրեին ՀՀ պաշտպանության փոխնախարար Դավիթ Տոնոյանը, Բաքվին մեղադրելով պատերազմի վերսկսման նախապատրաստության մեջ, հայտարարեց, թե Ադրբեջանիներկայիսսպառազինվածությանպայմաններումհայկական կողմին չի բավարարում 1994թ. ստեղծվածև առ այսօր պահպանվող անվտանգությանգոտին: Դա նախևառաջ փափուկ դեմարշ էր Մոսկվային՝ նախ որովհետև նման նախապատերազմական իրավիճակն առաջացել է հենց հայկական կողմի անվտանգության երաշխավորման հարցում Ռուսաստանի ցուցաբերած երկակիության պատճառով, երկրորդ՝ որովհետև Ադրբեջանը սպառազինության ներկայիս մակարդակը ձեռք է բերել հենց Ռուսաստանի մատակարարումների շնորհիվ: Դրան հաջորդեց Մամեդյարովի՝ Մոսկվայում գտնվելու օրերին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հայտարարությունը, թե անհրաժեշտության դեպքում ռազմական գործողությունները կարող են տեղափոխել նաև «այլ տարածքներ»: Նույն օրերին փոխնախարար Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը մեկնեց Իրան՝ ռազմական ոլորտում համագործակցության խորացման ուղղությամբ բանակցություններ վարելու, իսկ ԼՂ հյուսիսարեւելյանուղղությամբտեղակայվածՊԲ ռազմական միավորումները բերվեցին «Լրիվ» աստիճանիմարտականպատրաստականությանվիճակի, ինչը Մամեդյարով այցի ֆոնին ավելի շատ «ատամ ցույց տալու» նշանակություն ձեռք բերեց:

 

Այլ կերպ ասած՝ հայկական կողմը՝ ի դեմս բանակի, հասկանալի դարձրեց, որ չի համակերպվելու իրեն պարտադրվող որևէ դավադրական լուծման՝ անգամ եթե հուլիսից լայնամասշտաբ պատերազմ սկսվի: Սա, իհարկե, բացահայտում է հայկական կողմում առկա հոռետեսական սպասելիքները, ինչի ներքո ներկայիս հարաբերական խաղաղությունը ընկալվում է որպես լռություն փոթորիկից առաջ; Բայց, թերևս, այլընտրանք էլ չկա, որովհետև ակնհայտ է, որ վտանգը ոչ թե սահմանի մյուս կողմից է, այլ Մոսկվայից: Մնում է սպասել, որ Կասպրշիկի՝ մոսկովյան այցից հետո նաև Արևմուտքը տեղից շարժվի:

 

Գևորգ Դարբինյան