կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-09-26 12:44
Հասարակություն

Արցախում զոհված Սևակն ապրիլյան պատերազմի մասնակիցներից էր. մանրամասներ (լուսանկարներ)

Արցախում զոհված Սևակն ապրիլյան պատերազմի մասնակիցներից էր. մանրամասներ (լուսանկարներ)

Yerkir.am-ի տեղեկություններով` երեկ առավոտյան ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում հակառակորդի կողմից արձակված գնդակից մահացու հրազենային վիրավորում ստացած 19-ամյա Սևակ Խաչատրյանն Արմավիրի մարզի Արևիկ գյուղից էր՝ ապրիլյան պատերազմում զոհված Գոռ Կիրակոսյանի համագյուղացին: Մեր տեղեկություններով` նա բանակ է զորակոչվել 2015-ի հուլիսին:

Yerkir.am-ի հետ զրույցում Սևակի հարազատները պատմեցին, որ նա երկու եղբայրներից կրտսերն էր: Մեծ եղբայրն էլ է ծառայել Արցախում: Սևակը սովորում էր ԵՊՀ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ամբիոնում: Նա ակտիվ մասնակցություն է ունեցել ապրիլյան մարտական գործողություններին:

«Շատ խելացի, կարդացած, հումորով տղա էր, բոլորը նրան հարգում ու սիրում էին: Շատ նպատակներ ուներ, բայց… »,- նշեց մեր զրուցակիցը:

Սևակ Խաչատրյանի հոգեհանգիստը տեղի կունենա այսօր Արևիկի միջնակարգ դպրոցում, իսկ հուղարկավորությունը վաղը՝ նույն գյուղում:

Ավելի վաղ հայտնել ենք, որ ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Սևակ խաչատրյանը զոհվել է երեկ ՝ ժամը 10:45-ի սահմաններում, N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքի ուղղությամբ հակառակորդի կողմից արձակած կրակոցի հետեւանքով կրծքավանդակի վերին ձախ հատվածի շրջանում ստաված հրազենային վիրավորումից: