կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-04-25 10:43
Հասարակություն

Գյումրիում սպասում են "պատերազմի''

Գյումրիում սպասում են "պատերազմի''

Նախօրեին Գյումրիում հնչած կրակոցներից հետո հանրապետության երկրորդ քաղաքում վախի մթնոլորտ է տիրում: Գյումրեցիները վստահ են, որ կրակոցներից սպանված Շեկո մականվւամբ հայտնի Արտյոմ Կարապետյանի համար վրեժ է լուծվելու: Քաղաքում սպասում են «պատերազմի»:

 

Ոստիկանությունը փորձում է կանխարգելել հնարավոր արյունահեղությունը, ինչը սակայն, գյումրեցիների կարծիքով, դժվար թե հաջողվի: Այս մասին գրում է «Հայկական ժամանակ»-ը և հավելում.

 

«Երեկ հայտնի դարձավ, որ ոստիկանական խմբերը ողջ Գյումրիում ավտոմեքենաների խուզարկություններ էին իրականացնում, թեև կեսօրից հետո ոստիկանությունը պաշտոնապես հայտարարեց, որ հանցագործությունը բացահայտված է, Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբորորդին՝ Վահե Ղուկասյանը, արդեն ինքնախոստովանական ցուցմունք է տվել:

 

Վերջինս ևս կրակոցների ժամանակ հրազենային վնասվածքներ է ստացած եղել: Վահե Ղուկասյանը միակ ձերբակալվածն է: Նախօրեի գիշերը ոստիկանություն հրավիրված մոտ երկու տասնյակ անձինք, որոնց թվում էր նաև Վարդան Ղուկասյանը, ազատ են արձակվել»: