կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-10-11 17:47
Հասարակություն

Արցախում զոհված Սանասարը մանկահասակ երեխայի հայր էր, ապրիլյան պատերազմի մասնակից

Արցախում զոհված Սանասարը մանկահասակ երեխայի հայր էր, ապրիլյան պատերազմի մասնակից

Yerkir.am-ի տեղեկություններով՝  այսօր կեսօրին ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում ստացած պայմանագրային զինծառայող` 27-ամյա Սանասար Մավրիկի Գրիգորյանը ԼՂՀ Մարտունու շրջանի Հերհեր գյուղից էր:

Մեզ հետ զրույցում զինծառայողի ընկերները հայտնեցին, որ նա մի քանի տարի է, ինչ պայմանագրային ծառայության էր անցել Մարտունիում: Սանասարն ունի 3 քույր, մեկ եղբայր: Ամուսնացած էր, մանկահասակ երեխայի հայր:

«Շատ համեստ, շնորհքով, բոլորին հասնող տղա էր, մեծին հարգող... Ապրիլի պատերազմի ժամանակ էլ ակտիվ մասնակցել է, ինչ առաջադրանք տվել են,  պատշաճ կատարել է»,- ասաց մեր զրուցակիցը:

Սանասար Գրիգորյանին կհուղարկավորեն հայրենի գյուղում:

Նշենք, որ Հերհերում է հուղարկավորված նաև ապրիլի 2-ին դպրոց գնալու ճանապարհին Մարտունու պաշտպանական ուղղությամբ ՄՄ-21 («Գրադ») կայանքից ադրբեջանական զինուժի կողմից իրականացված հրթիռահրետակոծության հետեւանքով զոհված 12-ամյա Վաղինակ Գրիգորյանը: Մեզ հայտնեցին, որ Սանասարն ու Վաղինակը բարեկամներ են: