|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.62 |
| EUR | ⚊ | € 445.68 |
| RUB | ⚊ | ₽ 4.7923 |
| GBP | ⚊ | £ 505.75 |
| GEL | ⚊ | ₾ 140.96 |
Բոլորիս հայտնի է, որ հայերը ժամանակակից Թուրքիայի տարածքում ապրել են շատ ավելի վաղ ժամանակներից, քան այնտեղ հաստատվել է թուրքական տարրը: Պատահական չէ նաև, որ այնտեղ բնակվող հայերը մեծ ներդրում են ունեցել ոչ միայն հայ ազգային արվեստի, այլև թուրքական մշակույթի տարբեր բնագավառների զարգացման գործում:
Եվ այսպես` Թուրքիայի հայտնի հայերից է Պերճ Քերեսթեջյանը, ով եղել է «Օտտոման» բանկի տնօրենը:
Հակոբ Մարթայան-Դիլաչարը (լեզու բացող, բանալի)` նախաձեռնել է ժամանակակից թուրքերենի լատինատառ այբուբենին անցումը: Աթաթուրքն է նրան շնորհել «դիլաչար» մականունը:
Հրանտ Դինք` Թուրքիայի` հայերեն և թուրքերեն տպագրվող միակ «Ակօս» ամսաթերթի խմբագիր, սպանվեց 2007 թվականի հունվարի 19-ին ետևից գլխին արձակված երեք հրազենային կրակոցներից: Նրա հայտնի խոսքերից էր.
«Այո, այս հողերի վրա մենք աչք ունենք,
Որովհետև մեր հոտը այս հողերի մեջ է:
Բայց մի մտահոգվեք,
Առնելով` գնալու համար չէ,
Այլ` գալով արմատավորվելու»:
Մանրամասները` տեսանյութում: