Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, ԲՀԿ մամլո խոսնակ Տիգրան Ուրիխանյանի այսօրվա ելույթը ԱԺ հայտարարությունների ժամին, ըստ էության, նվիրված էր Երեւանի քաղաքապետարանին, իսկ առավել հստակ՝ գործող քաղաքապետ, Երեւանի ավագանու ընտրություններում ՀՀԿ համամասնական ցուցակը գլխավորող Տարոն Մարգարյանին:
ԲՀԿ-ական պատգամավորը վրդովմունքով նախ հայտարարեց, որ կյանքը Հայաստանում լավը չէ, որովհետեւ չկա փող, միջոցներ եւ հնարավորություններ, իսկ երեւանցիների համար չկա որեւէ բան կամ կա, բայց շատ թանկ է, փոխարենը կան շքեղ ծառայողական մեքենաներ, ճոխ-ճոխ գործուղումներ:
«Երեւանի քաղաքապետարանում 2012թ.-ի համար 81 մլն 760 հազար դրամի ծախս է նախատեսված արտաքին գործուղումների համար: Ա՞Ժ, թե՞ ԱԳՆ-ն է Երեւանի քաղաքապետարանը, մունիցիպալ կառավարում իրականացնող կառո՞ւյց: Շենքերի գեղարվեստական լուսավորման սարքավորումների տեղադրման համար 344 մլն 630 հազար դրամ են ծախսել, դրոշների տեղադրման վրա 73 մլն դրամ»,- հայտարարեց ԲՀԿ-ական պատգամավորը:
Նա դժգոհեց, որ, չնայած նման անիմաստ ծախսերին, իր կողմից մի քանի անգամ բարձրացված` ստորգետնյա անցման հարցն, օրինակ, լուծում չի ստանում:
«Բայց դե, մյուս կողմից, Վոլոչկովա, բան... Նման լրջագույն խնդիրներ կան»,- հեգնեց ԲՀԿ-ական պատգամավորը եւ նշեց, որ, օրինակ, նախագահական ընտրություններում Ավանի արդյունքներն ամեն բան ցույց տվեցին: