կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-05-30 22:06
Տնտեսական

2016թ-ին ծախսերն աճել են 6 տոկոսով, երբ տնտեսական աճը չի գերազանցել մեկ տոկոսը

2016թ-ին ծախսերն աճել են 6 տոկոսով, երբ տնտեսական աճը չի գերազանցել մեկ տոկոսը

Բյուջետային գրասենյակը հրապարակել է 2016թ բյուջեի կատարման հաշվետվությունը:Եվ այսպես` ծախսերի մասով` ՀՀ 2016 թվականի պետական բյուջեի մասին օրենքով նախատեսվել էր 1,377.0 մլրդ դրամ ծախսերի կատարում:

Ելնելով օրենսդրության պահանջներից՝ պետության դրամական միջոցների համախմբված հաշվառման նպատակով, պետական բյուջեի ծրագրային և փաստացի ցուցանիշներում ներառվել են նաև ՀՀ պետական հիմնարկների արտաբյուջետային հաշիվների շրջանառությունը, ինչպես նաև առանց սահմանափակման պետական բյուջեից կատարվող վճարումները: Նշված միջոցները, ինչպես նաև օրենքով ՀՀ կառավարությանը վերապահված լիազորությունների շրջանակներում կատարված փոփոխությունները ներառյալ` ՀՀ պետական բյուջեի ծախսերի ծրագիրն ավելացվել է 82 մլրդ դրամով (6%‑ով)՝ կազմելով շուրջ 1,459.0 մլրդ դրամ:

Վերջինիս դիմաց փաստացի ծախսերը կազմել են շուրջ 1,449.1 մլրդ դրամ` ապահովելով պետական բյուջեի ծախսային ծրագրերի շրջանակներում պետական մարմինների կողմից սահմանված կարգով ստանձնած պարտավորությունների ամբողջական և ծրագրի` 99.3% կատարողական: Պետական հիմնարկների արտաբյուջետային միջոցների հաշվին 2016 թվականին կատարվել են 27.1 մլրդ դրամի ծախսեր, որոնք կազմել են ծրագրի 77.5%-ը:

2016 թվականին նախորդ տարվա համեմատ ՀՆԱ-ի անվանական մեծության 0.7% աճի պայմաններում ՀՀ պետական բյուջեի ծախսերն ավելացել են 2.8%-ով, ինչը հանգեցրել է ՀՆԱ-ի նկատմամբ ծախսերի հարաբերակցության աճին. այն կազմել է 28.6%` 2015 թվականի 28%-ի և կանխատեսված 25.3%-ի դիմաց: