|
Փոխարժեքներ
25 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.6 |
| EUR | ⚊ | € 440.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.8463 |
| GBP | ⚊ | £ 499.63 |
| GEL | ⚊ | ₾ 141.13 |
Այսօր՝ մայիսի 24-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 20:00-ի սահմաններում Գորիս-Կապան ավտոճանապարհի Շուռնուխ գյուղի սկզբնամասում բախվել են Շուռնուխ գյուղի բնակիչ, 51-ամյա Մանվել Շահնազարյանի վարած Ford Transit մակնիշի 34 MT 539 համարանիշի և դեռևս անհայտ վարորդի կողմից վարած Grand Cherokee մակնիշի 34 VT 241 համարանիշի ավտոմեքենաները, այս մասին հայտնում է shamshyan.com-ը:
Բախման հետևանքով 2 մեքենաները դուրս են եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել, իսկ վթարի հետևանքով Grand Cherokee -ի ուղևոր, 34-ամյա Անդրանիկ Մովսիսյանը և Ford Transit-ի վարորդ Մ.Շահնազարյանը տեղափոխվել են հիվանդանոց, սակայն ճանապարհին Մ. Շահնազարյանը մահացել է:
Ոստիկանությունը պարզում է Grand Cherokee-ի վարորդի ինքնությունը:
Մանրամասները` այստեղ: