Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երեկ՝ օգոստոսի 1-ին ողբերգական ելքով ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 22:00-ի սահմաններում Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի 9.9 կմ հատվածում բախվել են Ծովինար գյուղի բնակիչ սակայն ՌԴ Տյումեն քաղաքում հաշվառված 23-ամյա Գուրգեն Առաքելյանի վարած Акура МДХ-35 մակնիշի 34 LZ 442 համարանիշի և Վարդենիս քաղաքի բնակիչ 45-ամյա Ազատ Բարսեղյանի վարած VAZ 21214 մակնիշի 86 AZ 889 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով Նիվայի ուղևոր Վարդենիս քաղաքի բնակիչ 30-ամյա Արմեն Հակոբյանը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է, իսկ վարորդ Ա. Բարսեղյանը և ուղևորներ Վարդենիս քաղաքի բնակիչներ 29-ամյա Ժորա Բարսեղյանը, 26-ամյա Արա Բուդոյանը և Ռուսաստանի Դաշնության Դոնի Ռոստովի բնակիչ 10-ամյա Արսեն Բարսեղյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մարտունի բժշկական կենտրոն:
Վիրավորներից Ժ. Բարսեղյանը աշխատում է Վարդենիսի մշակույթի պալատում, որպես ազգային երգի պարի խմբավար, իսկ վարորդներից Ա. Բարսեղյանը աշխատում է «Անուշ-Քնար» ՍՊԸ-ում, որպես գազալիցքավորող:
Մանրամասները` այստեղ: