կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-07-04 10:44
Հասարակություն

Սյունիքի մարզում մեքենան բախվել է բեռնատարին. 5 զոհ, այդ թվում` 1-ամյա երեխա

Սյունիքի մարզում մեքենան բախվել է բեռնատարին. 5 զոհ, այդ թվում` 1-ամյա երեխա

Հուլիսի 4-ին` ժամը 07.25-ին, տեղեկատվություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Սյունիք գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան զոհեր և տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Toyota Camry» մակնիշի 01 DZ 022 պետհամարանիշի (վարորդի ինքնությունը չի հաջողվել պարզել) ավտոմեքենան և «KAMAZ» մակնիշի բեռնատարը, ինչի հետևանքով «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և 4 ուղևորները տեղում մահացել են, 1 ուղևոր և «KAMAZ»-ի վարորդը հոսպիտալացվել են Կապանի ԲԿ: 

Shamshyan.com-ի տեղեկացմամբ՝ մահացածներն են՝ Երևան քաղաքի բնակիչ` 23-ամյա Արտակ Ոսկանյանը, Կապան քաղաքի բնակիչներ` 24-ամյա Ռուբեն Ավագյանը, 23-ամյա Սոնա Ջավադյանը, 1-ամյա Լիկա Ավագյանը, Երևանի բնակիչ` 24-ամյա Մուշեղ Մարջանյանը և Իննա Միքայելյանը, որի բնակության վայրն ու տարիքը ճշտվում է: Բեռնատարը վարել է Սիսիան քաղաքի բնակիչ` 47-ամյա Դավիթ Սամվելյանը: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացած Ռ. Ավագյանն ու Ս. Ջավադյանը ամուսիններ էին, իսկ Լ. Ավագյանը նրանց երեխան էր, և նրանք վերադառնալիս են եղել Ջաբրայիլից, որտեղ տեսակցել էին իրենց զինվոր ազգականին: