|
Փոխարժեքներ
12 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.38 |
| EUR | ⚊ | € 420.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.7873 |
| GBP | ⚊ | £ 493.58 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
Այսօրխոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 04:30-ի սահմաններում Երեւան-Մեղրի ավտոճանապարհի 223-րդ կմ հատվածում բախվել են Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի բնակիչ, 36-ամյա Սևակ Սարգսյանի վարած Ford Transit մակնիշի 22 DD 488 համարանիշի եւ Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի, 41-ամյա Հեյդար Կուրբանալեի վարած Volvo մակնիշի 27 А 969 համարանիշի բեռնատար ավտոմեքենանները:
Shamshyan.com-ի փոխանցմամբ` վթարի հետևանքով Ford Transit-ի վարորդ Ս. Սարգսյանը տեղափոխվել է Գորիսի բժշկական կենտրոն, իսկ նրա ուղևոր, Արցախի Հանրապետության բնակիչ, 36-ամյա Ջոնիկ Հովսեփյանը տեղում մահացել է:
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է Ford Transit-ի վարորդը, որը բարձված է եղել գյուղմթերքներով, և նա դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի: