Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Այսօր թիվ 112 դպրոցում շրջանավարտների Վերջին զանգի արարողությանը ներկա էր նաև ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ալեքսանյանը։ Ի դեպ, Ալեքսանյանը հաճախել է հենց այս դպրոցը։
Լրագրողների հետ զրույցում պատգամավորը նշեց, թե դպրոց գնալ չէր սիրում․ «Դպրոց չէի ուզում վաբշե գնայի»։ Հարցին, թե` այդ դեպքում ինչպե՞ս է պատգամավոր դարձել, Ալեքսանյանը պատասխանեց, որ թեև դպրոց չի ցանկացել գնալ, բայց երբ գնացել է` սովորել է: «Շատ լավ էի սովորում, էնքամ, որ 6-ից 8-րդ դասարան թռցրին»,- ասաց նա։
Yerkir.am-ի հարցին ի պատասխան, թե ի՞նչ դերակատարում է ունեցել Ալեքսանյանն իր Վերջին զանգի ժամանակ, պատգամավորը չկարողացավ կոնկրետ բան հիշել. «Չեմ հիշում, է»։