|
Փոխարժեքներ
20 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 372.85 |
| EUR | ⚊ | € 438.88 |
| RUB | ⚊ | ₽ 4.9588 |
| GBP | ⚊ | £ 503.98 |
| GEL | ⚊ | ₾ 138.62 |
Գեղարքունիքի մարզի Վարդաձոր գյուղում երեխաներն անզգուշությամբ դեղեր են խմել: Yerkir.am-ին Մարտունի քաղաքի հիվանդանոցից տեղեկացրին, որ երեխաները շաքարային դիաբետով հիվանդների համար նախատեսված «Դիաբետոնի» հաբեր էին խմել:
«Երեխաները 4-5 տարեկան են, վիճակները ծանր չէ: Նրանք չեն հոսպիտալացվել, ամբուլատոր բուժում են ստացել»,- ասացին հիվանդանոցից:
Yerkir.am-ի տեղեկություններով` երեխաները մեկ ընտանիքից են` երկու եղբայր և մեկ քույր: Երեխաների տատիկը շաքարային դիաբետ ունի: Երեխաները «թռցրել» են տատիկի դեղերը, բարեբախտաբար, տուփի մեջ 1-2 հաբ էր մնացած եղել: Ծնողները նրանց հիվանդանոց են տեղափոխել: Այժմ երեխաներն իրենց լավ են զգում, տանն են: