Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Օգոստոսի 17-ին, ժամը 10-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Արաբկիրի բաժնում հաղորդում էր ստացվել, որ իրենց է զանգահարել 1977 թ. ծնված Լիանա Մ.-ն և հայտնել, որ «Մոնումենտի» ոլորաններում նկատել է, որ դրամապանակը պայուսակից հանել են, որի մեջ եղել է 27.000 դրամ և բանկի քարտ:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 09.35-ին, թիվ 50 երթուղու միկրոավտոբուսի սրահում՝ «Հաղթանակ» զբոսայգու դիմացի կանգառում, Լիանա Մ.-ն նկատել է, որ պայուսակից գողացել են 10.000 դրամ արժողության դրամապանակը, որի մեջ եղել է 27.000 դրամ, բանկի վճարային քարտ և տարբեր խանութների զեղչային քարտեր` պատճառելով 37.000 դրամի նյութական վնաս:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, Կոմիտասի պողոտայի թիվ 53 հասցեի մոտից, գողությունը կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1991 թ. ծնված Արմեն Հ.-ին, որը տվել է խոստովանական բացատրություն:
Պարզվել է նաև, որ նա նույն օրը, ժամը 12.20-ին, թիվ 258 երթուղու միկրոավտոբուսի սրահում 1980 թ. ծնված Մեսրոպ Մ.-ի գրպանից գողացել է 35.000 դրամ, ինչն անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է նրա մոտից:
Կատարվում է հետաքննություն: