|
Փոխարժեքներ
19 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.25 |
| EUR | ⚊ | € 422.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.3052 |
| GBP | ⚊ | £ 494 |
| GEL | ⚊ | ₾ 139.81 |
Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ԹԱՇԴՊՎ, Լոռու մարզային վարչության և Գուգարքի բաժնի ծառայողները, թմրամիջոց ապօրինի պահելու կասկածանքով, Գուգարքի Շահումյան գյուղից բերման են ենթարկել 1980 թ. ծնված, նախկինում դատված Կոլյա Ա.-ին, որի մոտ խուզարկությամբ հայտնաբերվել է 1.5 լ տարողության պլաստմասսե շիշ` կաթնագույն խիտ զանգվածով, և ապակյա դատարկ սրվակ:
Կոլյա Ա.-ն հայտնել է, որ հայտնաբերվածը պատկանում է իրեն, շշի մեջ առկա զանգվածը թմրամիջոց է, որը պատրաստել է 2014 թ. նոյեմբեր ամսին` բենզինի, «սեդալգին» դեղահաբերի և այլ նյութերի խառնուրդից` անձնական օգտագործման համար: Նշանակվել են դատաքիմիական և տոքսիկոքիմիական փորձաքննություններ: Կատարվում է հետաքննություն: