Փոխարժեքներ
07 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.44 |
EUR | ⚊ | € 434.11 |
RUB | ⚊ | ₽ 4.8278 |
GBP | ⚊ | £ 515.15 |
GEL | ⚊ | ₾ 140.51 |
Այս տարվա մարտի 26-ին ուշագրավ դեպք է գրանցվել «Հրազդան» ՔԿՀ-ում: Հիշյալ կալանավայրում իր պատիժը կրող 35-ամյա Ալեքսանդր Վանեցյանը նախկին կնոջ միջոցով փորձել է ստանալ անհայտ անձից Երևան քաղաքում ձեռք բերված առանձնապես խոշոր չափի թմրամիջոցը: Համաձայն մեղադրական եզրակացության՝ նախկին կինը մարտի 26-ին թմրանյութը քողարկել է տորթի տուփի մեջ և հանձնուքի միջոցով փորձել փոխանցել նախկին ամուսնուն, սակայն թմրամիջոցը հայտնաբերվել և վերցվել է քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների կողմից:
35-ամյա դատապարտյալին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 268-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով (Առանց իրացնելու նպատակի առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ ապօրինի ձեռք բերելը):