Փոխարժեքներ
07 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.44 |
EUR | ⚊ | € 434.11 |
RUB | ⚊ | ₽ 4.8278 |
GBP | ⚊ | £ 515.15 |
GEL | ⚊ | ₾ 140.51 |
Մարտի 6-ին, ժամը 21.10-ին, ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողները Դիլիջանի Մյասնիկյան փողոցից, թմրամիջոց պահելու կասկածանքով, բերման են ենթարկել հիմնարկություններից մեկի այգեպան, 1992 թ. ծնված Դավիթ Ե.-ին: Խուզարկությամբ նրա բաճկոնի ծոցագրպանից հայտնաբերվել և առգրավվել է 2.2 գ կանեփանման զանգված:
Ըստ Դավիթ Ե.-ի հայտարարության՝ առգրավվածը պատկանում է իրեն, կանեփ տեսակի թմրամիջոց է, որն իրեն տվել է մեկ տարի առաջած մահացած ծանոթը: Նաև հավելել է, որ ինքը թմրամիջոցի մի մասը 2014 թ. աշնանը ծխելու միջոցով օգտագործել է, իսկ մյուս մասը պահել է հետագայում օգտագործելու համար: Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն: