|
Փոխարժեքներ
08 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.47 |
| EUR | ⚊ | € 434.9 |
| RUB | ⚊ | ₽ 4.757 |
| GBP | ⚊ | £ 498.48 |
| GEL | ⚊ | ₾ 139.93 |
Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Եվրոպական միության անդամ պետություններ Լատվիայի, Նիդերլանդների, Լիտվայի, Էստոնիայի և Շվեդիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների՝ Արևելյան գործընկերության հարցերով հատուկ բանագնացներին՝ ԵՄ-ում նախագահող Սլովակիայի ԱԳՆ հատուկ բանագնաց, դեսպան Դուշան Դախոյի գլխավորությամբ:
Վարչապետը կարևորել է Եվրոպական միության հետ համագործակցության զարգացումը և բանագնացների խնդրանքով անդրադարձել կառավարության գործունեության առաջնահերթություններին, տարբեր ոլորտներում բարեփոխումներին և ծրագրերին: Կարեն Կարապետյանն ընդգծել է բիզնես միջավայրի բարելավման, ներդրումների ներգրավման անհրաժեշտությունը և նշել, որ դատաիրավական, հարկային, մաքսային և այլ ոլորտների բարեփոխումների իրականացումը լինելու է ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում: Այդ առումով, վարչապետը կարևորել է փորձի փոխանակումը:
Զրուցակիցներն անդրադարձ են կատարել Հայաստան-ԵՄ փոխգործակցությանը, Արևելյան գործընկերություն ծրագրի շրջանակում իրականացվող համագործակցությանը և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցերի: