Ամերիկյան հետախուզությունը որոշում է կայացրել հրապարակել «Ալ Ղաիդա» ահաբեկչական խմբավորման փաստաթղթերը, որոնք հայտնաբերվել են Ուսամա Բեն Լադենին բռնելու հատուկ գործողության ժամանակ:
ԱՄՆ իշխանություններն իրենց այդ քայլը բացատրել են ազգային անվտանգության մարմինների աշխատանքի թափանցիկությունը առավելագույնս ապահովելու ցանկությամբ:
Բացի փաստաթղթերից կան նաեւ անգլերեն գրքեր, որ գտնվել են Բեն Լադենի ապաստարանում:
Վաշինգտոնն այս քայլին գնացել է` ի պատասխան այն մեղադրանքների, թե Բեն Լադենի մահվան հանգամանքները խեղաթյուրվում են ամերիկյան իշխանությունների կողմից: