կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-05-14 14:52
Իրավական

Կստանան Գյումրիի դաժան սպանության դեպքի մոդելավորված տարբերակը

Կստանան Գյումրիի դաժան սպանության դեպքի մոդելավորված տարբերակը

Գյումրիում Ավետիսյանների սպանության վայրից վերցված առարկաներին հայտնաբերված ԴՆԹ-ները համապատասխանում են Վալերի Պերմյակովի ԴՆԹ-ին: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ավետիսյանների իրավահաջորդների ներկայացուցիչ Երեմ Սարգսյանը:

 

Նա հայտնեց, որ դատագենետիկական փորձաքննությամբ պարզվել է, որ հյուրասենյակի գազի վառարանի վրա հայտնաբերվել է VIP տեսակի ծխախոտի մնացորդ, որը 99.9 տոկոսով թողնված է Վալերի Պերմյակովի կողմից: Վ.Պերմյակովի գենետիկական բնութագիրն է հայտնաբերվել նաև AKC 74 տեսակի ինքնաձիգի ուսագոտու, պահունակի պայուսակի վրա։

 

Այս գործով ներկայացուցիչ Միհրան Պողոսյանն էլ լուսանկարների միջոցով ներկայացրեց, թե տան որ հատվածներում և ինչ հաջորդականությամբ են կրակոցները եղել: Նա նշեց, որ ենթադրյալ հանցագործը կրակոցները կատարել է հորիզոնական դիրքում, այսինքն` տան անդամներից որևէ մեկը վերևից կամ ներքևից չի ստացել կրակոցը: Փաստաբանի խոսքով՝ հետագայում հնարավոր է նաև դեպքի մոդելավորված տարբերակը ստանալ: