կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-05-10 12:33
Քաղաքական

Կարո՞ղ ա թողենք գլուխներս ծակեն. էս շարժումն է գալիս՝ թրքաբարո շակալների գլուխը ջարդելու. Աշոտյանը՝ Գյումրիի դեպքի մասին

Կարո՞ղ ա թողենք գլուխներս ծակեն. էս շարժումն է գալիս՝ թրքաբարո շակալների գլուխը ջարդելու. Աշոտյանը՝ Գյումրիի դեպքի մասին

Այս պահին ՀՀԿ-ական Հենրիխ Դանիելյանը Գյումրիում է ՝ոստիկանական բաժանմունքում, նրան են միանում փաստաբանը եւ ԱԺ պատգամավոր Հայկ Մամիջանյանը։ Խնդրում եմ գյումրեցիներին եւ Գյումրիում աշխատող լրագրողներին՝ հենց հիմա գնալ ոստիկանության Կումայրիի բաժանմունք եւ իրենց համերաշխությունն ու սատարումը հայտնել Հենրիխին: Այս մասին Երեւանում անհնազանդության երթից առաջ լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով նրան, որ այսօր վաղ առավոտյան ոստիկանության աշխատակից ներկայացած՝ առանց տարբերանշանների ինչ-որ անհասկանալի համազգեստով անձինք խաբեությամբ՝ խուզարկություն կատարելու պատրվակով, մուտք են գործել ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ Հենրիխ Դանիելյանի բնակարան և նրան տարել անհայտ ուղղությամբ։

«Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանի կեղտոտ ձեռագրի մեջ մտնում էին սադրանքները, մանիպուլյացիաները:  Մենք տեսնում ենք, թե այս երեք օրերին ինչ կեղտոտ հակաքարոզչություն է իրականացվում՝ «կիսաբաց լուսամուտների» մասնակիցներով արված վիդեոներ, մեռած մարդու հետեւից հետեւողականորեն նարկոմանի պիտակ կպցնելու փորձեր: Գյումրիի դեպքը 2 օր առաջ է եղել, ինչո՞ւ է տեսանյութը հայտնվել երեկ: «Հայաստան» դաշինքի մեր գործընկերներն իրենց պարզաբանումներն ու ներողությունները բերել են, բայց նկարագրել են՝ ինչ է եղել. սադրիչները, որոնք մեքենային են հարվածում, մարդկանց հայհոյում են, չեն պատժվում, իսկ մարդիկ, որոնք փորձում են պաշտպանվել․․․ Չեմ արդարացնում ծեծը, բայց ոստիկանության քթի տակ, մարզպետի թողտվությամբ եւ հրահրմամբ տեղի ունեցող այդ սադրանքներին իշխանությունը տեր չի կանգնում: Փոխարենը  սկսում է պատժել այն մարդկանց, որոնք արժանապատվություն ունեն:

Ես չեմ արդարացնում եւ դատապարտում եմ տարեց մարդկանց նկատմամբ ծեծը, բայց եթե պետություն չկա, եթե մարզպետը հրահրում է՝ որպես մայր կոբրա, եթե ոստիկանները, ձեռքները ծալած, նայում են, թե ինչպես են բախումներ տեղի ունենում, բա մարդը ո՞նց իրեն պաշտպանի: Կարո՞ղ ա թողենք գլուխներս ծակեն, տենց մարդ չի ծնվել, որ կարողանա էս շարժման գլուխը ջարդի: Այս շարժումն է գալիս՝ բոլոր թունավոր, հակազգային, թրքաբարո շակալների գլուխը ջարդելու՝ ջարդելու օրենքով, բարոյական կանոններով»,- ասաց Աշոտյանը:

Նա նշեց, որ Գյումրիում տարեցներին ծեծի ենթարկելու միջադեպի հետ կապված ոստիկանները բաժանողներին բռնել են, իսկ «5 կոպեկանոց ռազմագերիատերերին, որոնք, պարզվեց, կեղծ են, մարդկանց, որոնք դրոշը ջարդում են, դրանց՝ ոչ մի բան»:

«Այսինքն՝ սելեկտիվ, ընտրողական, սուտի արդարադատություն է: Սա վախեցնելու փորձ է: Մտածում են՝ փորձեն մաս-մաս գլխատել շարժումը, երիտասարդներին ընկճել, էն էլ դա չի ստացվելու»,- հայտարարեց Աշոտյանը: