Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի պատվիրակության և գործարարների հետ հանդիպումից հետո խոսելով ԵՏՄ-ի ընձեռած առավելությունների և թերությունների մասին` ԵԱՏՀ կոլեգիայի անդամ Արա Նռանյանն ընդգծեց. «Հայաստանի Հանրապետությունում շատ քչերն են պատկերացնում` ինչ է իրենից ներկայացնում Եվրասիական տնտեսական միությունը: Հաճախ մարդիկ ԵՏՄ-ի մասին խոսելիս էմոցիոնալ դաշտում են գնահատականներ տալիս` կողմնորոշվելով ինչ-ինչ քաղաքական հանգամանքներով, ինչը հասկանալի է»:
Նրա բնորոշմամբ` ԵՏՄ-ի մասին տեղեկացվածության պակաս կա, և դրանով պայմանավորված` մի շարք գնահատականներ այդքան էլ չեն համապատասխանում իրականությանը: «Եթե մենք ԵՏՄ-ի ընձեռած հնարավորություններին չենք տիրապետում, ապա դեռ չի նշանակում, որ դրանք չկան: Այն մարդիկ, ովքեր մեր տնտեսական վիճակը պայմանավորում են ԵՏՄ-ի անդամակցությամբ, կա'մ դա անում են` չգիտակցելով, կա'մ չարամտորեն»,- ընդգծեց Նռանյանը:
Նրա կարծիքով` մենք պետք է աշխատենք, հետո նոր միայն արդյունքների մասին խոսենք: «Օրինակ` ես ներսից տեսնում եմ, թե որքան լավ է աշխատում Բելառուսը և կարողանում է օգտվել ԵՏՄ-ի ընձեռած հնարավորություններից»,- նշեց Նռանյանը: