|
Փոխարժեքներ
13 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.38 |
| EUR | ⚊ | € 420.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.7873 |
| GBP | ⚊ | £ 493.58 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
Մեր երկրում արտահանման ծավալները մոտ 25 տոկոսով քիչ են, քան ներկրման ծավալները: Եվ արդեն 5-6 տարի է, ինչ արտահանվում ու ներկրվում են գրեթե նույն ապրանքները:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը նշեց, որ արտահանման դեպքում 15 անուն ապրանքները կազմում են ընդհանուր արտահանվող ապրանքների 80 տոկոսը: Այսինքն` բիզնեսի դիվերսիֆիկացման, նոր ապրանքներ արտահանելու խնդիր կա:
Այդ 15 ապրանքի թվում են` մոլիբդենի, պղնձի տեսակները, ադամանդը, ոսկին, կոնյակը եւ այլն: Դրանց մեջ էլ գերակշռում են հանքարդյունաբերական ապրանքները` 65-70 տոկոս:
Ներկրման դեպքում էլ պատկերը նույնն է. մոտ քսանհինգ ապրանքատեսակ կազմում է ամբողջ ներկման ծավալների 50 տոկոսը: Դրանցից են` նավթը, գազը, շաքարը եւ այլն: