կարևոր
3913 դիտում, 7 ամիս առաջ - 2024-03-29 12:41
Քաղաքական

ԵՄ-ին անդամակցելուց հետո ՀՀ-ն չի կարողանա պահպանել իր մասնակցությունը ռուսական միություններին, դա անհնար է. փորձագետ

ԵՄ-ին անդամակցելուց հետո ՀՀ-ն չի կարողանա պահպանել իր մասնակցությունը ռուսական միություններին, դա անհնար է. փորձագետ

«ԵՄ-ին անդամակցելուց հետո Հայաստանը չի կարողանա պահպանել իր մասնակցությունը ռուսական միություններին։ Եվրոպացիները երբեք չեն համաձայնի դրան», Երևանում կայացած գիտաժողովում ասաց Սոցիոլոգիայի և տարածաշրջանային հետազոտությունների ինստիտուտի ռեգիոնալիզմի և եվրասիական հետազոտությունների ամբիոնի պրոֆեսոր Մաքսիմ Վասկովը։

«Ամբողջ հարցը եվրոպական կառույցներին Հայաստանի ինտեգրման չափի մասին է, եթե խոսքը եվրաինտեգրման մասին է, ապա սա համագործակցության ամենախորը աստիճանը չէ, բայց այս դեպքում Հայաստանը ստանձնելու է որոշակի պարտավորություններ, որոնք հակասում են Ռուսաստանի տնտեսական շահերին և օրենսդրական դաշտին»: