Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԵՏՄ-ին դեռ չանդամակցած` Հայաստանը կարող է կրել պատժամիջոցների հետևանքները, առավել ևս, որ այդ միության անդամ երկրների միջև կան տարաձայնություններ: Այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով այս դիտարկմանը` ԱԺ ֆինանսավարկային մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը նշեց. «ԵՏՄ-ն ընդամենը տնտեսական կառույց է, և երբ փորձում են քաղաքական գործընթացներ խառնել, ապա հանդիպում են հակազդեցության միության անդամ երկրների կողմից: Բայց հակազդեցություններն ավելի նվազ են, քան այն օգուտները, որոնք կունենան այդ միության անդամ երկրները»:
Հարցին` ինչպե՞ս է պատգամավորը վստահորեն ասում, թե ԵՏՄ-ն միմիայն տնտեսական կառույց է, եթե Ղազախստանի նախագահ Նազարբաևի հայտարարությունը ԵՏՄ-ին Արցախի մաս չկազմելու և Ադրբեջանին չզայրացնելու առումով զուտ քաղաքական հայտարարություն էր, ՀՀԿ-ական պատգամավորը պատասխանեց, որ ՀՀ-ն և ԼՂՀ-ն երկու տարբեր պետություններ են` մեկը` ճանաչված, մյուսը` չճանաչված, սակայն ակնհայտ է, որ ԼՂՀ-ի հետ Հայաստանն ունի չափազանց սերտ տնտեսական, քաղաքական, մշակութային, ռազմական և այլ բազմաբնույթ հարաբերություններ:
«ՄՄ անդամ է դառնալու Հայաստանը, և Հայաստան-ԼՂՀ հարաբերությունները բացարձակապես չեն տուժի դրանից: Նազարբաևի հայտարարությունը, կարծում եմ, տնտեսական բնույթի հայտարարություն էր, որովհետև խոսքը գնում է տնտեսական միավորմանը անդամակցելու մասին: Իսկ մաքսակետ Հայաստանի ու Արցախի միջև չի լինի»,- ասաց Գագիկ Մինասյանը: