|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Այսօր կառավարության նիստի սկզբում վարչապետ Հովիկ Աբրահամյանը նշեց, որ գյուղատնտեսության նախարարությունն ու Կենտրոնական բանկը քննարկել են գյուղատնտեսությամբ զբաղվողներին 8 տոկոսով վարկեր տրամադրելու ծրագիր: 14 տոկոսով վարկը տրամադրում է «Ակբա Կրեդիտ Ագրիկոլ» բանկը, որից 6 տոկոսը սուբսիդավորում է կառավարությունը:
«Գյուղացուն տրամադրվում է 8 տոկոսով մատչելի վարկ: ԿԲ-ն ռեսուրսների պակաս ունի, և ես երեկ ուշ երեկոյան հանրապետության նախագահի հետ քննարկել եմ այդ հարցը, և որոշում է կայացվել, որ Հայաստանի պետական բյուջեից 10 միլիարդ դրամ պետք է տրամադրվի ԿԲ-ին, որն էլ կտրամադրի «Ակբա Կրեդիտ Ագրիկոլ» բանկին, և գյուղացիներին կտրամադրվեն 8 տոկոսով վարկերը՝ դրամով, երկու տարի մարման ժամկետով»,- ասաց վարչապետը: