կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-01-29 10:52
Աշխարհ

Ուկրաինային վարկ կտրամադրվի, եթե անգամ իշխանության գա ընդդիմությունը. Պուտին (տեսանյութ)

Ուկրաինային վարկ կտրամադրվի, եթե անգամ իշխանության գա ընդդիմությունը. Պուտին (տեսանյութ)

Երեկ կայացել է Ռուսաստան-ԵՄ գագաթաժողովը, որի ավարտից հետո կայացած մամուլի ասուլիսում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, անդրադառնալով Ուկրաինայում տեղի ունեցող ներքաղաքական զարգացումներին, ասել է, թե Մոսկվան չի վերանայի Ուկրաինայի հետ վարկի տրամադրման վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունը, եթե անգամ իշխանության գա ընդդիմությունը. հայտնում է Интерфакс-ը:

 

«Մեզ համար կարևոր է ոչ թե այն, թե ում հետ է համաձայնագիր ստորագրվում, այլ այն` ինչպիսին կլինի տվյալ ղեկավարության վարած տնտեսական քաղաքանությունը, քանի որ, ի վերջո, ամենակարևորն այն է, որ տնտեսական ճգնաժամն Ուկրաինայում հաղթահարվի, և այդ գումարները հետ վերադարձվեն»,- ասել է  նա: 

 

Մանրամասները՝ տեսանյութում: