Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Օրեր առաջ ԱԺ-ում կազմակերպվել էին լսումներ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության հարցը քննարկելու նպատակով: Այսօր էլ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում էր քննարկվում նույն հարցը:
ՀՀ ֆինանսների փոխնախարար Սուրեն Կարայանը, ով անմիջականորեն մասնակցել էր ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության վերաբերյալ բանակցություններին, ներկայացրեց ԵՏՄ պայմանագիրը: Նա նշեց, որ ԵՏՄ պայմանագրով ստեղծվում է եվրասիական տնտեսական ինտեգրացիայի կազմակերպություն: ԵՏՄ պայմանագիրը բաղկացած է բուն պայմանագրից և 30 հավելվածից: ԵՏՄ մարմիններն են` բարձրագույն խորհուրդը, որտեղ որոշումները կայացվում են կոնսենսուսով և քննարկվում են ամենակարևոր սկզբունքային հարցերը, ամենակարևոր ռազմավարական ուղղությունները:
Մյուս մարմինը միջկառավարական խորհուրդն է, որտեղ որոշումները նույնպես կայացվում են կոնսենսուսով, ապահովում պայմանագրերի կիրառումը, հաստատում բյուջեի նախագծերը և այլն:
Երրորդ մարմինը տնտեսական հանձնաժողովն է, որն ապահովում է տնտեսական գործունեության և առաջարկությունների մշակումը:
Եվ չորրորդ մարմինը եվրասիական տնտեսական դատարանն է, որի դատավոր են նշանակվում ԵՏՄ անդամ պետություններից երկուական դատավոր` 9 տարի ժամկետով:
Հայաստանի կողմից կնքված «ԵՏՄ պայմանագրին միանալու մասին» պայմանագիրը բաղկացած է բուն պայմանագրից և 5 հավելվածից: 3-րդ հավելվածում տեղ են գտել Հայաստանի տնտեսվարողների համար զգայուն հարցերը, իսկ 4-րդ հավելվածում ներառված է 750 անուն ապրանքատեսակների ցանկը, որոնց նկատմամբ մաքսատուրքերի դրույքաչափերը չեն փոփոխվելու: