|
Փոխարժեքներ
29 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Մայիսի 8-ին Իտալիայում կայացած Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի (World Federation of International Music Competitions) գլխավոր վեհաժաղովի շրջանակներում կայացվել է Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթին վերաբերող երկու նշանակալի որոշում:
Նախ` ֆեդերացիայի բոլոր անդամների միաձայն որոշմամբ` 2016-ին արդեն Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը կհամալրվի ևս մեկ մասնագիտությամբ՝ դիրիժորություն (մինչ այս այն տեղի էր ունենում երեք մասնագիտությամբ՝ դաշնամուր, ջութակ, թավջութակ): Ավելին` 2016-ին ֆեդերացիայի գլխավոր վեհաժողովը տեղի կունենա Հայաստանում, ինչը նշանակում է, որ Երևանում կհուրընկալենք 6 աշխարհամասերից 115 անդամների համախմբող այս հզոր կազմակերպության` 2016-ի գլխավոր միջոցառումը:
Հիշեցնենք, որ Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը 2013-ին ընդգրկվել է Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի կազմում՝ դրա գոյության ողջ ընթացքում հանդիսանալով այդ պատվին արժանացած միակ հայկական մրցույթը: