կարևոր
2593 դիտում, 1 տարի առաջ - 2023-05-18 16:23
Քաղաքական

ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովը մտադիր է մինչև 2025 թվականն ընդունել 33 մոդելային օրենսդրական ակտեր

ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովը մտադիր է մինչև 2025 թվականն ընդունել 33 մոդելային օրենսդրական ակտեր

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Խորհրդարանական վեհաժողովը (ԽՎ) ազգային օրենսդրությունների մերձեցման գործընթացում նախատեսում է մինչև 2025 թվականն ընդունել 33 մոդելային օրենսդրական ակտեր։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ТАСС գործակալությունից, այդ մասին այսօր հայտարարել է ՌԴ Պետդումայի նախագահ, ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի ղեկավար Վյաչեսլավ Վոլոդինը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ ՀԱՊԿ ԽՎ խորհրդի նիստի մասնակիցների հետ հանդիպմանը։

 «Մինչև 2025 թվականը մենք նախատեսում ենք հասնել ևս 33 մոդելային ակտերի ընդունման։ Դա հեշտ աշխատանք չէ։ Կան նախաձեռնություններ, որոնք հավանության են արժանացել ՀԱՊԿ անդամ մի շարք երկրների կողմից, բայց բոլոր որոշումներն ընդունվում են փոխհամաձայնությամբ։ Այս առումով, իհարկե, մեր կազմակերպությունը եզակի է», - ասել է Վոլոդինը: